կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ավարտվեց հանրային գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը մերժեց Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը:

Նա նշեց «Դատարանի եզրահանգումը պայմանավորված է ի թիվս նրանով, որ դատական նիստերի դահլիճում Նարեկ Մալյանը հնչեցնում է որոշակի արտահայտություններ, որոնք դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ լինելով ազատության մեջ նա կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։

Շատ հարգում եմ ձեր երաշխավորությունները, բայց գտնում եմ, որ պետք է երկարաձգվի կալանավորումը ևս երկու ամսով»։

Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23–ին։

 

  • Կիսվել: