երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաղարշապատի ոստիկանները բազալտի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել տեսանյութ

Վաղարշապատի ոստիկանները բազալտի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել տեսանյութ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը դեկտեմբերի 18-ին տեղեկություններ է ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 49-ամյա մի տղամարդ Մերձավան բնակավայրի վարչական տարածքում տևական ժամանակ զբաղվում է բազալտի ապօրինի արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ստուգողական գործողությունների ընթացքում քրեական հետախույզներն այցելել են նշված վայր, որտեղ նկատել են բազալտի արդյունահանման աշխատանքներ իրականացնող բեռնատար մեքենաներ, բազալտի մշակման հատուկ տեխնիկա, ինչպես նաև խճաքարի կույտեր։ Առանց համապատասխան փաստաթղթերի բազալտ արդյունահանելու, վերամշակելու և վաճառքի վերաբերյալ տվյալները հաստատվել են։

Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ նույն բնակավայրի վարչական տարածքի սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն իրականացնում է բազալտի ապօրինի վերամշակում և վաճառք։

Ըստ աղբյուրի՝ քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելով, ստուգայցի ընթացքում նկատել են, որ տվյալ պահին իրականացվում են բազալտի վերամշակման և մանրացման աշխատանքներ. տարածքում բազալտով բարձված բեռնատար մեքենաներ, ամբարձիչ, բազալտի ջարդիչ-կայան, նաև մանրացված խճաքարի կույտեր են հայտնաբերվել։ Բազալտի ապօրինի վերամշակման և վաճառքի վերաբերյալ տվյալները հաստատվել են։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

  • Կիսվել: