ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան․ Արմեն Փամբուխչյան

Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան․ Արմեն Փամբուխչյան

Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17 մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիսարևմտյան) և հորդառատ անձրև։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում ժամը 19։40-22։00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարրերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլեկտրական լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք-պատահար, որից 7 դեպք՝ կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք՝ պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք՝ կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք՝ թեքված էլեկտրական սյան, 1 դեպք՝ պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք՝ ջրի կուտակման։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Ուժեղ քամու պատճառած վնասների հետևանքով զոհեր և տուժածներ չկան»,- գրել է ԱԻ նախարարը:

  • Կիսվել: