Ինչ անել ուժեղ քամու դեպքում. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին ուժեղ քամու պայմաններում խստորեն պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։


