Ուսուցիչները մինչ ուսումնական տարվա սկիզբը կթեստավորվեն
Անդրադառնալով ուսուցիչների թեստավորումներին,
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած համապետական ծնողական ժողովի ժամանակ անդրադարձավ ուսուցիչների թետավորմանը:
Նա նշեց, որ թեստավորումը կատարվելու է պոլիկլինիկաներում և ծախս չի հանդիսանալու դպրոցների և ուսուցիչների համար, այլ կազմակերպվելու է Առողջապահության նախարարության կողմից:
Ըստ փոխնախարարի՝ գործընթացը կիրականացվի մինչև ուսումնական տարվա սկիզբը:
Անդրեասյանն ասաց. ՛՛Փաստացի, մենք կկարողանանք բացառել այն ուսուցիչների և աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության անխափան ընթացքը՛՛:



