հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուսանողները վիրավորվել էին՝ Նժդեհը մասնակցե՞լ է Սարդարապատի ճակատամարտին. Մովսիսյան

Ուսանողները վիրավորվել էին՝ Նժդեհը մասնակցե՞լ է Սարդարապատի ճակատամարտին. Մովսիսյան

Այսօր ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն այցելել էր նստացույց անող և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին: Մովսիսյանն ասաց, որ վարչապետի այն խոսքը, թե Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվելը նշանակում է, որ մարդիկ գնում են ինստիտուտ, սուրճ են խմում, գալիս են տուն, իր մոտ տհաճ տպավորություն ստեղծեց:

Դասախոսը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց որ ամեն տարի Գիտությունների ակադեմիան իր կատարած աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում, և սուրճ խմելով չէ, որ այդ արդյունքին են հասել:

Հիշեցնենք, որ նախարարի և դասախոսների միջև օրերս կայացած հանդիպման ժամանակ Արտակ Մովսիսյանը լքել էր դահլիճը

Ըստ ԵՊՀ պատմության ամբիոնի՝ իր ուսանողներին վիրավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գարեգին Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: «Ուսանողները մոտենում, հարցնում ՝ Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին մասնակցե՞լ է, որովհետև բոլորը գիտեին, որ նա Ղարաքիլիսայի ճակատամարտին է մասնակցել, ուսանողները վիրավորվել էին»,-ասաց դասախոսը։

 

  • Կիսվել: