երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ունենք փոքր բռնկում, որը պետք է ճիշտ ձևով զսպենք. Ավանեսյանը՝ հանրապետությունում կարմրուկով պայմանավորված իրավիճակի մասին

Ունենք փոքր բռնկում, որը պետք է ճիշտ ձևով զսպենք. Ավանեսյանը՝ հանրապետությունում կարմրուկով պայմանավորված իրավիճակի մասին

Մենք այս պահին ունենք փոքր բռնկում, որը պետք է ճիշտ ձևով զսպենք և թույլ չտանք դրա հետագա տարածումը: Համավարակի, համաճարակի մասին այս պահին խոսք չկա և նման սցենարներ չեն երևում հորիզոնում և պետք է անել ամեն ինչ, որպեսզի չլինեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հանարպետությունում կարմրուկով պայմանավորված իրավիճակին:

«Ինչ վերաբերում է պատվաստումներին, այո՛, կարմրուկի և մի շարք մանկական առանձնահատուկ ինֆեկցիաների դեմ պատվաստումները միակ միջոցն են՝ դրանք անվտանգ, արդյունավետ միջոց են վերջին 200 տարիների ընթացքում, որոնք կանխում են վարակի տարածումը, հիվանդացությունը:

Մենք հիմա կարմրուկի փոքր բռնկման մասին ենք խոսում, բայց եթե մենք չունենայինք 95 տոկոս պատվաստվածության ընդգրկվածություն, ապա կարող էինք խոսել համավարակ-համաճարակների մասին՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,-նշեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, այն որ դեպքերը բերովի, ներթափանցած դեպքեր են, դա ևս ապացույց է, որ պատվաստումները գործուն, պաշտպանող շերտ են նման վարակներից, որոնք, ցավոք, բավական բարդ ընթացք ունեն, կոնտագիոզ են՝ շատ արագ են փոխանցվում հիվանդ մարդուց առողջ մարդուն: Պատվաստված լինելու դեպքում մենք մեզ 100 տոկոս պաշտպանում ենք հիվանդացությունից:

  • Կիսվել: