Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր
Իսրայելի իշխանություններն արգելել են Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկիի մուտքը երկիր՝ կուսակցության կողմից սիոնիզմի պաշտոնական դատապարտման ֆոնին: Այս մասին գրում է Times of Israel պարբերականը։
Ավելի վաղ Կանաչների կուսակցությունն իր ամենամյա համագումարում ընդունել էր մի բանաձև, որը դատապարտում էր սիոնիզմը և այն հավասարեցնում ռասիզմին։ Կուսակցությունում նշել են, որ հետևողականորեն դեմ են հանդես գալիս Իսրայելի կողմից պաղեստինյան և սիրիական հողերի անօրինական օկուպացմանը, կոչ են անում բրիտանական իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելին և ընդունում Գազայի հատվածում հումանիտար աղետի առկայությունը։
«Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ բրիտանական Կանաչների կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկիի մուտքն Իսրայել արգելվել է այն բանից հետո, երբ կուսակցությունը բանաձև ընդունեց, որը սիոնիզմը հավասարեցնում էր ռասիզմին», - ասվում է Times of Israel-ի հրապարակման մեջ։



