երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տուժած զինվորները նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում․ Ավանեսյան

Տուժած զինվորները նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում․ Ավանեսյան

Վիրավոր զինվորները նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Լավացման պրոցեսը բավական երկար է, որովհետև  մի քանի էտապներով պետք է իրականացվի՝ վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական միջոցառումներ։ Նորմալ ընթացքով գնում է ամեն ինչ։ Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ասացԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակին։ 

Խոսելով Արցախից ՀՀ-ի բուժհաստատություններ տեղափոխվածների մասին՝ նա հայտնեց․ «Մինչ այս Արցախից Երևան 77 պացիենտ է տեղափոխվել և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն»։ 

Ավանեսյանն անդրադառնալով նաև՝ քովիդով վարակվածության իրավիճակին, նշեց,որ արձանագրվող թվերը մասնագետներին մտահոգվելու առիթ չեն տալիս։

Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ առողջության ապահովագրության պետության կողմից սուբսիավորման չափի հաշվարկները կիրականացվեն այս տարվա ընթացքում։

  • Կիսվել: