երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի վարակի հետ կապված լուրերին, հայտարարել է, որ իրավասու մարմինը՝ Ռոսպոտրեբնադզորը հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտնում է РБК-ի թղթակիցը։

«Այս ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Հենց նրա հայտարարություններով էլ պետք է առաջնորդվել։ Եկեք հետևենք նրանց հաղորդագրություններին», - ասել է Պեսկովը։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։

Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշված անձի հետ։

Կան տեղեկություններ այն մասին, որ Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց երեք շաբաթով կարանտինի մեջ է։

 

  • Կիսվել: