երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
ՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

ՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի 70-ամյա հոբելյանի առթիվ։ Նա բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում և Սփյուռքում իրականացված կրթական, գիտական և մշակութային ծրագրերի կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է Հայաստանում և աշխարհում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև պետության և հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնումն ու նոր համատեղ ծրագրերի իրականացումը։

  • Կիսվել: