ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ունենք 36 թոքաբորբով պացիենտ, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյան

Ունենք 36 թոքաբորբով պացիենտ, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյան

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշել է, որ  ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

  • Կիսվել: