չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Պուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամը

Պուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին ուշադրություն դարձնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պուտինը նշել է, որ Թրամփն իրենց վերջին հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Նա նաև հետաքրքրվել է Նորվեգիայում Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներով։

ՌԴ նախագահը հայտնել է նաև ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասին։ Բացի այդ, նա հետաքրքրվել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ ամերիկյան գնահատականներով՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել դրա կարգավորմանը։

Իր հերթին Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման համար։ Պուտինի խոսքով՝ Հաբարդն այդ պահին գտնվում էր Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։

  • Կիսվել: