ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար. Գևորգ Պապոյան
ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար։ Այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք կարծում ենք, որ այժմ 2 երկրի միջև մաքուր տնտեսական վեճ է, այդպես ենք մեզ դիրքավորել։ Համարում ենք, որ ցանկացած երկու երկրի տնտեսական միության միջև նմանատիպ վեճ կարող է լինել, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր տնտեսական շահերն առավելագույնն առաջ տանել։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով, այս գործընթացում ԵԱՏՄ ընթացակարգերը շատ բարդ են։ Բարիեր ճանաչվելու դեպքում` 30 օրվա ընթացքում, երկիրը պարտավոր է սահմանափակումները բացել»,– նշեց Պապոյանը։
Նա նաև նշեց, որ ԵՏՀ կոլոգիայի նիստերից մեկի ընթացքում մի ուղղությամբ արդեն բարիեր ճանաչվել է։ Պապոյանը շեշտեց` նոյեմբերի 3-ին էլ է նիստ լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։



