չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզվառելիք տեղափոխող առաջին լցանավը

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզվառելիք տեղափոխող առաջին լցանավը

Ռուսաստանից ԱՄՆ դիզվառելիք տեղափոխող առաջին լցանավը նախատեսվում է ուղարկել հոկտեմբերի 22-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ նավի բեռնատարողությունը կկազմի 40 հազար տոննա։

«Դրանից հետո, անշուշտ, կհետևեն նաև հաջորդ խմբաքանակները։ Երկու երկրների առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մենք կբավարարենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջարկը՝ մեր հնարավորությունների սահմաններում»,-նշել է Նովակը։

  • Կիսվել: