կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ՝ ուղիղ

Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ՝ ուղիղ

Մայր տաճարում այսօր բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։

Այսօր՝ հունիսի 22–ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ`

  1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
  2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
  3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
  4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
  5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
  6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
  7. Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00:

https://www.youtube.com/watch?v=Mk9LEB48fig
  • Կիսվել: