ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուղիղ 3 տարի առաջ ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

Ուղիղ 3 տարի առաջ ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

Ուղիղ 3 տարի առաջ, մոտ 6 ամսյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, առողջապահության նախարարության կողմից ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: 

՛՛Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք: 25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ:

44-օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Նաև նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: