կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը

Ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը

Ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Կատարվող փոփոխությամբ` ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, կսահմանվի նաև մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։

Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական հսկողության մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն նաև դրույթներլ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:

  • Կիսվել: