Թուրքիայի Մուղլա քաղաքում բռնկված անտառային հրդեհը մոտեցել է հանգստավայրին
Անտառային հրդեհը հասել է Թուրքիայի Մուղլա քաղաքի հանգստավայրերից մեկին։ Հրդեհը սկսվել է երեկոյան Քարագեդիկ շրջանում, և ուժեղ քամու պատճառով բոցը արագ տարածվել է դեպի Ֆոչա շրջան։ Բնակելի շենքերը վնասվել են, և իշխանությունները տարհանել են 78 տուն։
Ընդհանուր առմամբ, տարհանվել է 574 մարդ ավելի անվտանգ տարածքներ։
Հրդեհը հյուրանոցից մոտավորապես 300 մետր հեռավորության վրա է։
Զոհերի թվի և վնասի չափի վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվել։



