Հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում․ տարհանվել են 350 բնակիչ
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։
Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։