ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ծանր ախտանիշներ չունեցողներին կբուժեն ոչ թե հիվանդանոցում, այլ տանը. Թորոսյան

Ծանր ախտանիշներ չունեցողներին կբուժեն ոչ թե հիվանդանոցում, այլ տանը. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված, սակայն ծանր ախտանիշներ չունեցող քաղաքացիներին կբուժեն ոչ թե հիվանդանոցներում, այլ տանը։ Այս մասին ԱԱԺ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ առանց ախտանիշների կամ թեթեւ ախտանիշներով պացիենտները չեն պահվի ստացիոնարում։ ՛՛Նրանց կմեկուսացնեն հյուրանոցներում կամ տանը։ Ընդ որում, նրանք կլինեն բժշկական հսկողության տակ՛՛,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ բուժօգնություն անհրաժեշտ կլինի միայն միջին եւ բարձր ծանրության դեպքում։

 

 

  • Կիսվել: