կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ

Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ

Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 10-ին:

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները` 1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Սուրբ Գայանե վանքի բակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, 2. 11։00 Սուրբ Պատարագ Գայանե վանքում, որից հետո կկատարվի մանուկների օրհնության կարգ:

  • Կիսվել: