կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի):  Այս մասին տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝ 

- արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից պատրաստված, դռները եղել են անհարթ,

- առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքներն ապահով չեն եղել՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

 - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել։

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: