շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թորոսյանը ցույց տվեց Նորքի ինֆեկցիոնի նոր մոդուլը (տեսանյութ)

Թորոսյանը ցույց տվեց Նորքի ինֆեկցիոնի նոր մոդուլը (տեսանյութ)

Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրեց «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում կառուցվող նոր մուդուլը։

Նա ասաց, որ ուրախալի փաստ չէ, որ նման կառուցապատում ենք իրականացրել հիվանդանոցների տարածքում: Թորոսյանն ասաց, որ անպայման ուզում էր ցույց տալ նորությունը, քանի որ այն իր տեսակի մեջ առաջին փորձերից է և, իր կարծիքով, լավ է ստացվել:

Թորոսյանը ցույց տվեց, թե հատկապես ինչ առավելություններ ունի նոր շինությունը: «Դռներ կան նաեւ դրսի կողմից, որպեսզի պացիենտը միանգամից դրսից մտնի ներս եւ չշփվի այլ պացիենտների հետ։ Ներսից կա նաեւ կանչի համակարգ, քանի որ պացիենտներին թույլատրված չէ դուրս գալ, հատուկ կոճակներով կանչելու է բուժքրոջը, որպեսզի նա մոտենա եւ հասկանա՝ ինչումն է խնդիրը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որայսօր ինքն այցելել է նաեւ մյուս գրեթե բոլոր կորոնավիրուսի պայքարի հիվանդանոցները. «Փաստացի նրանք 2 շաբաթվա ընթացքում են ինտենսիվ ծավալվել՝ Արտաշատի ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենք, որտեղ վաղը չէ մյուս օրվանից պացիենտներ կընդունենք, ոստիկանության հոսպիտալ, որտեղ էլ պացիենտներ կան, այդ թվում՝ բուժված եւ դուրս գրված, կան նաեւ դրական դինամիկայով պացիենտներ, թոքաբորբերը բուժված։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի պացիենտների թիվը չավելանան, մեր կանխարգելիչ միջոցառումներով, դրան պետք է նպաստեք նաեւ դուք՝ այս օրերին մնալով տանը»։

  • Կիսվել: