երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թող փորձի ակտ գրողը մտնի իմ տուն, կփռեմ ասֆալտին, ցուլին կդնեմ կողը․ մսավաճառ

Թող փորձի ակտ գրողը մտնի իմ տուն, կփռեմ ասֆալտին, ցուլին կդնեմ կողը․ մսավաճառ

Որ մի ղասաբը կվեկալի հոսանքի խփած միսը։ Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներից մեկը։

Նրանք դեմ են սպանդանոցների գործունեությանը, պնդում են, որ հնարավորություն չունեն իրենց անասուններին տեղափոխելու սպանդանոց ու վճարելու պահանջվելիք գումարը:

«Միսն արմատուրա չէ, մորթեցիր, 24 ժամ ժամանակ ունես վաճառելու համար: Մսի վաճառքը շատ բարդ է: Միս վաճառողի ու գնողի հետ պետք է զրուցեին, հետո որոշումներ կայացնեին։ Թող փորձի այդ ակտ գրողը գա մեր գյուղ ու փորձի ակտ գրի, կփռեմ ցլի կողքը, կփռեմ ասֆլատին, ցլին կդնեմ կողը: Թող մեկը գա իմ տուն, կտեսնեք, թե ինչ եմ անում գլխին: Հլը ընձի չեն ճանաչում»,-ասաց մեկ քաղաքացին։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, որ ժողովուրդը անասնապահությամբ չի զբաղվելու ու Ավստրալիայի ուղտերն են բերելու ուտելու համար:

  • Կիսվել: