հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թող գնա Որոտանում գունավոր հրավառություն անի. Զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում

Թող գնա Որոտանում գունավոր հրավառություն անի. Զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում

Զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջեն կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

"Կառավարությունում նստած էդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սեւ, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել. Դա չի ստացվի",- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պետարոեզմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,-ասաց նա:

  • Կիսվել: