կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան. Հայաստանը 20-րդ տեղում է

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան. Հայաստանը 20-րդ տեղում է

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան (436 միավորով)։ Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը:

Հայաստանն, ընդհանուր առմամբ, վաստակեց 72 միավոր: Պարգը ժյուրիի կողմից ստացավ 42, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 30 միավոր:

Մրցույթի երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, երրորդում՝ Էստոնիան:

Ավստրիան այս տարի ներկայացնում էր JJ-ն՝ «Wasted Love» երգով:

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր երգիչ Պարգը՝ Survivor երգով։ 

Մրցույթը կայացավ Շվեյցարիայի Բազել քաղաքում։  Ի սկզբանե դրան մասնակցում էր 37 երկիր, որոնցից միայն 26-ը, առաջին եւ երկրորդ կիսաեզչափակիչների արդյունքում, ուղեգիր ստացան դեպի եզրափակիչ, որը կայացավ մայիսի 17-ին։

  • Կիսվել: