չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Ստոկհոլմում ի պաշտպանություն հայ գերիների բողոքի ակցիա է իրականացվել

Ստոկհոլմում ի պաշտպանություն հայ գերիների բողոքի ակցիա է իրականացվել

Այսօր Ստոկհոլմում ի պաշտպանություն հայ գերիների բողոքի ակցիա է իրականացվել։

Ակցիայի մասնակիցները պարզել են տարբեր գրություններով պաստառներով՝ կոչ անելով երկրի իշխանություններին խոսել Ադրբեջանում տեղի ունեցողի մասին:

«Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար։ Ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել այս ժամանակակից Հիտլերի՝ Ալիև հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները՝ ի շահ նավթային գործարքների և խավիարային դիվանագիտության: Ալիևն իսկապես ժամանակակից Հիտլեր է։ Ալիևը ցեղասպանություն է գործում, հասնում Ցեղասպանության։ Իսկ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը շարունակում է հանդուրժել այն»,-ասել են ակցիայի մասնակիցները:

  • Կիսվել: