ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թմրամիջոց «Նիսան» մակնիշի մեքենայում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Թմրամիջոց «Նիսան» մակնիշի մեքենայում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն է։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։

Նա խոստովանել է, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: