հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մենք կողմ ենք իմփիչմենտին. Սերժ Սարգսյան

Մենք կողմ ենք իմփիչմենտին. Սերժ Սարգսյան

Մենք իմփիչմենտին սատարում ենք և կողմ ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հռետորական հարց հնչեցրեց՝ ուղղված ընդդիմության այն հատվածին, որը կողմ չէ իմփիչմենտին: ՛՛Եթե 5 տարի շարունակ բարձրաձայնվում է, որ այսօրվա կառավարիչների՝ իշխանությանը մեկ օր ավելի մնալը վնասում է ՀՀ շահերին, ապա ի՞նչ պատահեց հիմա, որ ասում են՝ մեկ տարի էլ սպասենք, մինչև ընտրություններ լինեն՛՛,-ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց նաև, որ այդ մեկ տարվա ընթացքում գործող իշխանությունը կարող է հավելյալ վնասներ հասցնել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես արել է այս ամբողջ ընթացքում, և չկա երաշխիք, որ ՛՛խաղաղության պայմանագիր՛՛ ստորագրելով՝ չի գնա այնպիսի զիջումների, որոնք հետագայում շատ դժվար կլինի վերականգնել։

՛՛Հավանական է, որ տեսանելի ապագայում, ամիսների ընթացքում Հայաստանի կառավարիչները կստորագրեն իրենց ասած՝ խաղաղության հմաձայնագիրը։ Իսկ մենք գիտ՞ենք՝ ինչ է այդ համաձայնագրում գրված․ չգիտենք։ Հավանականությունը շա՞տ է․ թե՞ քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասականը ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է չէ՞, որ բացասականը։ Իսկ եթե հետո եղան ընտրություններ ու ընդդիմությունը հաղթեց, կարողանալու՞ է հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրն ի չիք դարձնել․․․ Իսկ հետո, դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու՞․․․

Հավանական է, չէ՞, որ 1-2-3 ամիս հետո Հայաստանից էլի ինչ-որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի, ընդդիմությունն էլ ընտրություններում հաղթի, կարողանալու՞ ենք դա վերադարձնել։ Ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ ՛՛ոչինչ՛՛, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դրա դիմաց ի՞նչ է մի անկլավը, էդ էլ տանք, պրծնե՞նք, մենակ թե իշխանափոխությու՞ն լինի ․․․ Ո՛չ ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Մեր հիմնավորումը դա է, մենք ասում ենք՝ փորձենք՛՛,-ասաց Սարգսյանը։

 

  • Կիսվել: