հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՕՊ ուժերը երեք ժամում ուկրաինական 30 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը երեք ժամում ուկրաինական 30 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Մոսկվայի ժամանակով 15:00-ից մինչև 18:00-ն հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 30 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Օրյոլի մարզի տարածքում ՀՕՊ-ը որսացել է 11 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 5, Կուրսկի մարզում՝ 5, Մոսկվայի մարզի տարածքում՝ 4, Տուլայի մարզի տարածքում՝ 2 և Վլադիմիրի, Կալուգայի և Ռյազանի մարզերի տարածքներում՝ մեկական անօդաչու թռչող սարքեր։

 

  • Կիսվել: