հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է. ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է:

«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ներգրավված են»,- հայտարարել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների վատթարացման հետ կապված հարցերով։ «Մենք պետք է հավասարակշռենք այս ամենը՝ մեր ազգային շահերը և դիվանագիտությունը՝ առանց զիջելու և հնարավորություններ գտնելու այնպիսի շահեր առաջ մղելու համար, ինչպիսիք են մարդու իրավունքները: Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս դա անել ավելի լայն խաղաղության համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել այնտեղ»,- վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղարը։

  • Կիսվել: