ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏՄՊՊՀ-ն հավանություն է տվել  Եսայաններիի կողմից «Բիլայնը» գնելու գործարքին

ՏՄՊՊՀ-ն հավանություն է տվել Եսայաններիի կողմից «Բիլայնը» գնելու գործարքին

ՏՄՊՊՀ հուլիսի 9-ի նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

 Գործարքի պայմաններից մեկն այն է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

  • Կիսվել: