երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ես համարում եմ՝ մենք այս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել. Գնել Սարգսյան (տեսանյութ)

Ես համարում եմ՝ մենք այս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել. Գնել Սարգսյան (տեսանյութ)

Գյումրիում այսօր մի խումբ քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել՝ հաջակցություն ներկայիս իշխանությունների:

Հանրահավաքին ներկա էր նաև դերասան Գնել Սարգսյանը, որը վերջերս ընտրվեց որպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության խորհրդի անդամ:

Նա իր ելույթում ասաց. ՛՛Ես համարում եմ՝ մենք այս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել՛՛:

Սարգսյանը նաև հավելեց. ՛՛Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ...: Այսօր շատ են հնչում խոսքեր, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական. դիմում եմ նման բաներ ասողներին՝ չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: