շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տղամարդը հայտնել է՝ Արմավիրում համագյուղացիները կտրել են իր ընտանեկան գերեզմանոցի եղևնիները

Տղամարդը հայտնել է՝ Արմավիրում համագյուղացիները կտրել են իր ընտանեկան գերեզմանոցի եղևնիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Սարգիս Հ․-ն, ով հայտնել է, որ մարտի 30-ի կեսօրին իր համագյուղացիները՝ 44-ամյա Սարգիս Վ․-ն և 42-ամյա Մյասնիկ  Վ․-ն  կտրել են իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող իր պապական գերեզմանոցում առկա թվով երկու, մոտ քառասուն տարեկան եղևնիները:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ովքեր վնասի չափը պարզում են:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Սարգիս Վ․-ին և Մյասնիկ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: