չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թեստ չանցնելու պատճառով աշխատանքին չներկայանալու հատվածը չի համարվելու ստաժ. փոխնախարար

Թեստ չանցնելու պատճառով աշխատանքին չներկայանալու հատվածը չի համարվելու ստաժ. փոխնախարար

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տեւում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:

«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ եւ չի համարվելու ստաժ»,-ասաց  փոխնախարարը:

Իր հերթին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հավելեց, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված իրավական ակտով ֆեդերալ ծառայողների համար գրեթե նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել, ինչ մեզ մոտ է կիրառվելու:

  • Կիսվել: