հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը

Տեղի է ունեցել ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի վարչական տարածքում տեղակայված ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը։

ԵԿՄ վարչությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պատանի երկրապահներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

 

  • Կիսվել: