շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր․ ԵԿՄ

Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր․ ԵԿՄ

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետներ և ԱԹՍ-ներ կիրառելով, ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Այս մասին տեղեկացրել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
 
«Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
 
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:
Զորավիգ մեր երկրին: Աստված պահապան»,- ասված է Սասուն Միքայելյանի ուղերձում:

  • Կիսվել: