երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
ՃՏՊ Աղավնաձոր գյուղում․ կա զոհ

ՃՏՊ Աղավնաձոր գյուղում․ կա զոհ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաղողի այգիների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի «Մամազալի» կոչվող տարածքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

  • Կիսվել: