շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՈ-ն՝ մարզերում. հայտնաբերվել է 4261 խախտում. 65 վարորդ եղել է ոչ սթափ, 10 մեքենա չի ունեցել ԱՊՊԱ

ՃՈ-ն՝ մարզերում. հայտնաբերվել է 4261 խախտում. 65 վարորդ եղել է ոչ սթափ, 10 մեքենա չի ունեցել ԱՊՊԱ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 6-ից 13-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4261 խախտում:

Ոստիկանությունից հայտնում են, որ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 56-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 39 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: