երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Բյուրական համայնքի մոտ ծառեր են տնկել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Բյուրական համայնքի մոտ ծառեր են տնկել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված համապետական ծառատունկին։

Աշխատակիցները ծառեր են տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ Բյուրական համայնքի մոտ։

Դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի խոսկով, պետք է ուշադիր լինենք բնության նկատմամբ, ծառ տնկելը մեծ բարիք է, և, յուրաքանչյուրն, այսօր ծառ տնկելով, մի լավ գործ է անում ապագայի համար։

 

 

  • Կիսվել: