շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ձմեռային տունկի շրջանակներում Երևանի ողջ տարածքում տնկվեցին շուրջ 600 մշտադալար ծառեր. Ավինյան

Ձմեռային տունկի շրջանակներում Երևանի ողջ տարածքում տնկվեցին շուրջ 600 մշտադալար ծառեր. Ավինյան

Ձմեռային տունկի շրջանակներում Երևանի ողջ տարածքում տնկվեցին շուրջ 600 մշտադալար ծառեր, որոնցից մոտ 250-ը՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Տնկված մշտադալար ծառերի մեծ մասը աճեցվել են հենց քաղաքային տնկարանում։
Նախաձեռնության նպատակը քաղաքում մշտադալար տեսակների ծավալի ավելացումն է:

  • Կիսվել: