ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հուլիսի 16-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե պատնեշին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ՎԱԶ-2108»-ին. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Հուլիսի 17-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 48-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Պեմզաշեն-Տուֆաշեն գյուղերի խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է դաշտում. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 325-րդ կմ-ին իրար են բախվել «Իվեկո» բեռնատարը և «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան. «ԲՄՎ-X5»-ի 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: