հինգշաբթի, հունիս 17
17 / 6 / 2021
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 14-ին, ժամը 13.10-ին, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 02.25-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 48-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Չարբախ թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 04.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուր տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Գարգառ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Հոնդաի» մակնիշի մեքենաներ. «ՈՒԱԶ»-ի վարորդը, ուղևորը և «Հոնդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 02.50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ Ֆոկուս» և «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Ֆորդ Մուսթանգը» բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: