Ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է վնասներ
Այսօր առաջացած ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ։ Այս մասին հայտնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից;
Մասնավորապես կոտրվել են ծառերի ճյուղեր՝ անանցանելի դարձնելով ճանապարհների բանուկ հատվածները, իսկ Բաբաջանյան 53/1 հասցեում պոկվել է բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը և ընկել է ցած՝ պատճառելով նյութական վնասներ։