երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հնդկաստանը Պակիստանի մի քանի ինքնաթիռ է խոցել

Հնդկաստանը Պակիստանի մի քանի ինքնաթիռ է խոցել

Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանի մի քանի ինքնաթիռ են խոցել՝ թույլ չտալով դրանց մուտքը երկրի օդային տարածք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է մարշալ Ավադեշ Կումար Բհարտին։

Նա չի պատասխանել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կորուստների մասին հարցին։ «Մենք դեռևս մարտական ​​իրավիճակում ենք, և եթե ես որևէ բան մեկնաբանեմ, դա կլինի թշնամու օգտին, և մենք այս փուլում չենք ցանկանում նրանց որևէ առավելություն տալ։ Կարող եմ միայն ասել, որ մենք հասանք մեր նպատակներին, և մեր բոլոր օդաչուները վերադարձան տուն», – ասել է նա։

  • Կիսվել: