«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ռեալ»-ին
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ»-ին. մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ն:
Հանդիպման մեկնարկային 15 րոպեներից հետո «Ռեալ»-ն արդեն երկու գնդակ էր ուղարկել «Բարսելոնա»-ի դարպասը. երկու անգամն էլ աչքի էր ընկել Կիլիան Մբապեն: Բայց մինչ խաղակեսի ավարտը «Բարսելոնա»-ն ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Նախ աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Լամին Յամալը, հետո էլ դուբլ ձևակերպեց Ռաֆինյան:
Երկրորդ կեսում «արքայական ակումբի»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Իր թիմի երրորդ գոլը խփեց ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն:
«Բարսելոնա»-«Ռեալ»` 4:3:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն «Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակի առաջարն է 82 միավորով: «Ռեալ»-ը 75 միավորով երկրորդն է: Իսպանիայի առաջնության ավարտին մնաց 3 տուր: