Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը
Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3, 3 նոկաուտ) ռինգ է վերադարձել 2024 թվականին աստղային ամերիկացի Ջարոն Էնիսից կրած պարտությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է sport.ua-ն, ուկրաինահայ բռնցքամարտիկի մրցակիցը արգենտինացի Քրիստիան Խավիեր Այալան էր: Մենամարտը տեղի է ունեցել գերմանական Ռոստոկ քաղաքում։
Մենամարտն անցել է ամբողջ տարածությունը՝ 10 ռաունդ։ Ուկրաինահայ բռնցքամարտիկը շանս չի թողել մրցակցին և հաղթել մրցավարների ջախջախիչ որոշմամբ՝ 99-91 (երկու անգամ) և 99-92:
Մենամարտը WBO International տիտղոսի համար էր, որը նվաճել է Չուխաջյանը։