կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տավուշում 32-ամյա կինը 5 հազար դրամով թմրամիջոց է իրացրել 29-ամյա երիտասարդին (տեսանյութ)

Տավուշում 32-ամյա կինը 5 հազար դրամով թմրամիջոց է իրացրել 29-ամյա երիտասարդին (տեսանյութ)

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Քրեական հետախույզները բաժին են բերման ենթարկել Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։

Ավելի ուշ պարզվել է, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։ Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման է ենթարկվել բաժին:

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: