կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տավուշի մարզում մեկնարկել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և դասընթացները

Տավուշի մարզում մեկնարկել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և դասընթացները

Տավուշի մարզում մեկնարկել են 2024 թվականի աշխատանքային պլանով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և դասընթացները

Հունվարի 22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անց է կացվել վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։

Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակների միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։

Միաժամանակ «քաղաքացիական պաշտպանություն» հասկացությունը բնակչությանը ավելի հասանելի դարձնելու նպատակով վարչական շենքում, միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «ՔՊ ազդանշանների» դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ։

Միջոցառումներն անց են կացվել ինտերակտիվ տարբերակով․ ընթացքում տրվել են հարցեր, ստացվել սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ստուգվել մասնակիցների գիտելիքները քաղաքացիական պաշտպանության ոլորտում։

  • Կիսվել: